Մայիսի 13-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Արվեստագիտության և հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ' Հայոց լեզու և գրականություն առարկայի դասընթացի շրջանակներում (դասախոս' բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյան), բուհի առաջին կուրսի ուսանողները հյուրընկալվեցին Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում։ Հանդիպման նպատակը մարզում ստեղծագործող' արդի գրականություն արարողներից երկուսի' ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանի և Շուշիից Գյումրիում բնակություն հաստատած Ռոբերտ Եսայանի հետ ծանոթանալն էր. նրանց ստեղծագործությունները նախապես ընթերցել և վերլուծել էին ուսանողները։
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթերցումներին հաջորդեց զրույցը գրական ընթացքի, ընդհանրապես արվեստում ներշնչանքի ու <<մուսաների>> խաղաղ գոյակցության մասին։
Ավարտին Արարատ Մկրտումյանի բանաստեղծությունների նորացված վերատպությամբ ժողովածուն ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը նվիրեց Ակադեմիայի գրադարանին։ Ի դեպ, գիրքը տալիս է նաև գրողի մասին ֆիլմը դիտելու հնարավորություն' QR կոդի միջոցով։