Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Թերեզա Դարբինյանը,Վարդուհի Անդրանիկյանը և Մերի Պողոսյանը կերպարվեստի ամենամյա
ուսումնական պրակտիկայի ընթացքում իրականացրած իրենց նկարչական աշխատանքների բովանդակությունը վերաիմաստավորելով՝ ներկայացնում են <<Feelings>> խորագիրը կրող ցուցահանդեսը,որտեղ ցուցադրվում են երիտասարդ նկարչուհիների տեղ-տեղ ՝զուսպ ,տեղ-տեղ ՝կոնտրաստային գունային անցումներով և ազատ վրձնահարվածներով , ճաշակով կազմակերպված աշխատանքներ, որոնց ամբողջությունը կարելի է ընկալել որպես ձեռքի միջոցով զգացողություն արտահայտելու խաղ` գիտակցականի կամ ենթագիտակցականի միջնորդավորությամբ,արտաքինի տպավորություններից ծնված տրամադրության ,նյութականի ներքին բովանդակության արտահայտում։Ցուցահանդեսի նպատակն է Գյումրու
գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական ծրագրի ընթացքում ավանդույթ դարձած ամառային պրակտիկայի ժամանակ իրականացրած բնանակար- էտյուդները համարել ոչ միայն որպես նկարչության մեջ մասնագիտական հմտությունները խորացնելու և բնությունը տեսնելու ,ուսումնասիրելու նպատակ,այլ ,բնության մեջ գտնվելով, փորձելու և լինելու բնության ՀԵՏ,զգալ-հասկանալու բնության անկեղծությունը ՝սեփական ներաշխարհը ճիշտ կառուցելով, ճանաչելու , կարևորելու մարդկանց՝ընկերանալով նրանց հետ։ Սովորաբար կանանց միջև ընկերության <<անհնարինությունը>> բացատրվում է հոգեբանական այն տեսանկյունից , որը պայմանավորված է կանանաց միմյանց մրցակիցների դիտարկման հետ ,այս դեպքում նկարչուհիները արվեստի միջոցով փորձում են կոտրել այդ կարծրատիպը ՝այդ կերպ ամրագրելով իրենց ընկերությունը ։Դա է պատճառը,որ նկարչության մեջ ունենալով յուրովի
ձեռագրային առանձնահատկություն՝ այս ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների ձեռագրային նմանությունն անգամ չի կաշկանդում նրանց, քանի որ ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ հենց բնության ներկայությամբ արվեստի միջոցով հնարավորություն ունենալն է բացահայտելու,ճանաչելու և զգալու միմյանց՝որպես ընկերների։ Ընդհանրապես կինը հայ մշակույթի մեջ նույնացվում է մայր բնության հետ ․նկարչուհիներն էլ իրենց պատկերած բնանկարների լանդշաֆտների վայրերը ՝որպես իմաստներով բեռնված աշխարհագրություն, ինքնանույնացնում են իրենց հետ և իրենց համարում այդ բնության շարունակությունը։



Գոհար Սմոյան
արվեստաբան,ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս