ԵԳՊԱ  Գյումրու  մասնաճյուղը՝   տնօրեն  Համբարձում Ղուկասյանի    ղեկավարությամբ,    2000    թվականից ստեղծագործական   եվ     կրթական     նախագծերի համագործակցության լայն կապեր է ստեղծել Վիեննայի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի եվ Վիեննայի
գեղարվեստի    ակադեմիայի միջև՝  այս    տարիների ընթացքում իրականացնելով բազմաթիվ հաջողված նախագծեր՝ վերապատրաստումներ, փոխանակման ծրագրեր,ցուցահանդեսներ եվ այլն…
Վերջին    համատեղ    նախագիծը ,որը դեռ իրականացման փուլում է և մոտ ապագայում կավարտվի ՝ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում    «Վիեննայի   սենյակի    եվ  գրադարանի » բացումն  է:   Այս   նախագծի   եզրափակման փուլը սկսելու համար      ԵԳՊԱ   Գյումրու     մասնաճյուղ     էին  համեցել  Վիեննայ       քաղաքապետարանի    մշակույթի      բաժնի  <<MUSA>>   / http://www.musa.at / թանգարանի տնօրեն ՝ Բերթհոլդ   Էկքերը   եվ   Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի  գեղարվեստական հավաքածուի պատասխանատու ՝ Ռոլանդ Ֆինկը: Նախագծի շրջանակներում սեպտեմբերի 14-ին ՝ԵԳՊԱ ԳՄ –ում, Բերթհոլդ Էկքերը եվ Ռոլանդ Ֆինկը ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի եվ ուսանողների համար անցկացրեցին ՝ «Վիեննայի ժամանակակից արվեստը եվ թանգարաններ» թեմայով ներկայացում:
Սեպտեմբերի 15-ին Վիեննայի քաղաքապետարանի <<MUSA>> թանգարանը   ԵԳՊԱ
ԳՄ-ի հետ համատեղ իրականացրեցին ավստրիացի հայտնի լուսանկարիչներ ՝ Հարիի Վեբերի եվ Ռեյնարդ Մանդլի  լուսանկարչական ցուցահանդես :
Նշենք որ, Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի  <<MUSA >> թանգարանի տնօրեն ՝ Բերթհոլդ Էկքերը եվ   Վիեննայի   քաղաքապետարանի  մշակույթի     բաժնի  գեղարվեստական հավաքածուի պատասխանատու ՝ Ռոլանդ Ֆինկը ցուցահանդեսում ցուցադրված այդ երկու հիանալի լուսանկարիչների շուրջ քառասուն աշխատանք նվիրաբերեցին ԵԳՊԱ Գյումրու Մասնաճյուղին:















Ամբողջ նկարները կարող եք դիտել սեղմելով համապատասխան հղումների վրա

1. օր առաջին՝ Էքսկուրսիա ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում , ծանոթություն ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական կազմի , բաժինների գործունեության և մասնաճյուղի պայմանների հետ....
2. օր երկրորդ՝ 
Բերթհոլդ Էկքերը եվ Ռոլանդ Ֆինկը ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի եվ ուսանողների համար անցկացրեցին ՝ «Վիեննայի ժամանակակից արվեստը եվ թանգարաններ» թեմայով ներկայացում...
3.
օր երրորդ՝ լուսանկարչական ցուցահանդես



ԵԳՊԱ ԳՄ-ի  արտաքին կապերի պատասխանատու ՝ Վահագն Ղուկասյան