Վերջին պաշտոնական այցը ԵԳՊԱ ԳՄ, տիկին Բարբարան իր ամուսնու՝ Բերնարդ Դենշերի հետ էր կատարել, որի ժամանակ հիմք դրվեց ԵԳՊԱ Գմ-ում «Վիեննական ակումբ» նախագծի ստեղծմանը: Անցել է ընդամենը մի քանի ամիս: Ինչպես շեշտեց Բարբարա Դենշերը այս այցելությունը ոչ պաշտոնական է և ինքը այս անգամ եկել է որպես մասնաճյուղի բարեկամ՝ իր հանգիստը անցկացնելու, ինչու չէ վերաիմաստավորելու, քննարկելու նոր ծրագրեր, գտնելու հետագա անձնական և ինստիտուցիոնալ նոր համագործակցությունների եզրեր:
Գիտենալով և ծանոթ լինելով՝ մասնաճյուղի հագուստի մոդելավորման ամբիոնի այս տարիների նվաճումները և բարձր մակարդակը, Բարբարա Դենշերի այցելության նպատակներից էր նաև մասնաճյուղի հագուստի մոդելավորման ամբիոնի հետ նոր կրթական ծրագրեր և նախագծեր մշակելը : Տիկին Դենշերը հանդիպում ունեցավ հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ՝ Տաթև Հարթենյանի, ամբիոնի դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Տաթև Հարթենյանը ներկայացրեց ամբիոնի ներկայիս ուսումնական ընթացքը, ստեղծագործական նախագծերը և խնդիրները: Տիկին Դենշերը, իր անձնական միջոցներից ամբիոնի ներկա խնդիրների լուծման և ապագա նոր ծրագրերի համար ներդրում կատարեց: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2016-2017 թվականների ԵԳՊԱ ԳՄ-ի հագուստի մոդելավորման ամբիոնի, Վիեննայի Քաղաքապետարանի Մշակույթի բաժնի և Բարբարա Դենշերի հետ նոր համատեղ ստեղծագործական նախագծերը:
Ավելացնենք,որ այդ նախագծերի մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք մոտ ապագայում:
ԵԳՊԱ ԳՄ-ի արտաքին կապերի պատասխանատու ՝ Վահագն Ղուկասյան
ՆԿՐԱՐՆԵՐԸ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ