-Ես ոգեշնչվում եմ բնությունից, ամեն ժանրում ինձ փորձել եմ, սակայն իմ հոգին ազատ է բնության մեջ: Ես յուրաքանչյուր քարին, ծառին կարող եմ մեծ սիրով նայել, տեսնել գեղեցիկը, Պիկասոյի խոսքերն եմ հիշում. «Մենք տեսնում ենք գեղեցիկը, որովհետեւ այն կրում ենք մեր մեջ», ես գեղեցիկը կրում եմ իմ մեջ: Ես գտել եմ իմ առաքելությունը՝ գեղեցիկը տարածելը: Ուզում եմ, որ մարդիկ իմ նկարների միջոցով կտրվեն այս գորշ իրականությունից, վերադառնան բնություն, փախչեն ստից ու կեղծիքից,-ասում է երիտասարդ նկարիչ Լիլիթ Տոնականյանը:
Նրա գործերում բնությունն է` իր վառ ու պայծառ գույներով, գերիշխում է բարձր տրամադրությունը, հուզականությունը: Նկարչուհին ասում է` եթե ստեղծագործելիս 3 գույն ընտրելու հնարավորություն ունենա հայրենիքը նկարագրելու համար, ապա կվերցնի կարմիրը, կապույտն ու դեղինը:
-Կարմիրը՝ չարչարված, արյուն տեսած ժողովրդին պատկերելու համար, կապույտը՝ խաղաղության համար մարտնչողի ոգին պատկերելու համար եւ դեղինով էլ ցույց կտամ արեւը, հույս ունենալով, որ մի օր լույս կիջնի երկրիս, քաղաքիս վրա: Մեր եկեղեցիները հզոր են, ես գիտեմ, որ կգա այն օրը, երբ իմ ժողովուրդն էլ իր հողում լավ կապրի ու կստեղծագործի,-ասում է Լիլիթը:

Լիլիթ Տոնականյանն արվեստի բնագավառում իր առաջին քայլերը սկսել է դեռ վաղ տարիքից, նույն տարիքից էլ նկարչության հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել:
-Հիշում եմ, մայրիկին խնդրում էի` գրքից արտանկարներ անել, եւ զարմանում էի, թե ինչպես է կարողանում եւ՛ այդքան նման, եւ՛ այդքան գեղեցիկ նկարներ ստանալ: Արդեն դպրոցական տարիներին սկսեցի ինքս արտանկարել, խզբզել թղթի վրա: Ընտանիքս նկատեց, որ կա այդ շնորհքն իմ մեջ ու ինձ ուղարկեցին նկարչական դպրոց: Դա ինձ շատ ոգեւորեց, սկսեցի տարբեր գրքեր կարդալ, ուսումնասիրել արվեստի մեծերի գործերը, ամբողջովին տարվեցի նկարչությամբ: Արդեն դպրոցն ավարտելիս` պարզ էր, որ ընտրելու եմ նկարչի ուղին: Լիլիթը սովորել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում:
Ամբողջությամբ կարդացեք այստեղ