Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի
հուշամեդալների էսքիզների մրցույթ: Ստորև ներկայացված ենք պայմանները և ժամկետները:
Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին, աշխատանքային օրերին, ժամը ՝ 09.00-18.00-ն հետևյալ հեռախոսահամարներով՝ 0312 2 22 45, 0312 2 22 46
Հարգելի ԵԳՊԱ ուսանողներ մասնակցեք նաև դուք.
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Հ.Շիրազի հուշամեդալ
Նկարագիրը.
Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև,
որի տրամագիծը 55,0 մմ է, հաստությունը՝
4,0 մմ։
Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու
է Շիրազի դիմանկարը՝ ՙՇիրազ՚ գրառությամբ։
Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚
գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ փոխարինող այլ
նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
Հուշամեդալը տեղադրվելու է 100 մմ × 100 մմ արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա
տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
Շիրազի կենսագրությունը առանձին գրքույկի
տեսքով։
Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում
հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների
ամփոփումը՝ օգոստոսի 15-ին:
Լավագույն Էսքիզի հեղինակը կպարգևատրվի դրամական մրցանակով 40.000
ՀՀ դրամ արժողությամբ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Ավ.Իսահակյանի հուշամեդալ
Նկարագիրը.
Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև,
որի տրամագիծը 55,0 մմ է, հաստությունը՝
4,0 մմ։
Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու
է Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ ՙԱվ.Իսահակյան՚ գրառությամբ։
Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚
գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ
փոխարինող այլ նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
Հուշամեդալը տեղադրվելու է 100 մմ × 100 մմ արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա
տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
Ավ.Իսահակյանի կենսագրությունը առանձին գրքույկի տեսքով։
Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում
հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների
ամփոփումը՝ օգոստոսի 15-ին:
Լավագույն Էսքիզի հեղինակը կպարգևատրվի դրամական մրցանակով 40.000
ՀՀ դրամ արժողությամբ:
աղբյուրը ՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք , վեբ.հասցեն՝ http://www.gyumricity.am/index.php/hy/information-center/announcements/560-10072015
աղբյուրը ՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք , վեբ.հասցեն՝ http://www.gyumricity.am/index.php/hy/information-center/announcements/560-10072015