Հոկտեմբերի 27-ին ՀՍՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր, քանդակագործ Զավեն Կոշտոյանի ծննդյան օրն է:  ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում սեպտեմբեր ամսին  կայացած խորհրդի ժամանակ, անդամների կողմից միաձայն որոշում կայացվեց

Այսօր գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանը կդառնար 76 տարեկան: Երևանի գեղարվեստի ակադենիայի Գյումրու մասնաճյուղում քանդակագործի անունով արվեստանոց է բացվել: Սա հնարավորություն է տալիս արվեստասեր հասարակությանը ծանոթանալ քանդակագործի աշխատանքներին: Արվեստանոցի բացման արարողությանը ներկա են գտնվել Զավեն Կոշտոյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:

Արվեստագետի կյանքի ու ստեղծագործության լավագույն պատառիկները Հեղինե Մանուկյանի տեսանյութում:


Նյութը՝ ՑԱՅԳ ՀՌ
040.0881.020916




2 սեպտեմբերի 2016 թվականի N 881-Ն


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»
-Ես ոգեշնչվում եմ բնությունից, ամեն ժանրում ինձ փորձել եմ, սակայն իմ հոգին ազատ է բնության մեջ: Ես յուրաքանչյուր քարին, ծառին կարող եմ մեծ սիրով նայել, տեսնել գեղեցիկը, Պիկասոյի խոսքերն եմ հիշում. «Մենք տեսնում ենք գեղեցիկը, որովհետեւ այն կրում ենք մեր մեջ», ես գեղեցիկը կրում եմ իմ մեջ: Ես գտել եմ իմ առաքելությունը՝ գեղեցիկը տարածելը: Ուզում եմ, որ մարդիկ իմ նկարների միջոցով կտրվեն այս գորշ իրականությունից, վերադառնան բնություն, փախչեն ստից ու կեղծիքից,-ասում է երիտասարդ նկարիչ Լիլիթ Տոնականյանը:
Նրա գործերում բնությունն է` իր վառ ու պայծառ գույներով, գերիշխում է բարձր տրամադրությունը, հուզականությունը: Նկարչուհին ասում է` եթե ստեղծագործելիս 3 գույն ընտրելու հնարավորություն ունենա հայրենիքը նկարագրելու համար, ապա կվերցնի կարմիրը, կապույտն ու դեղինը:
-Կարմիրը՝ չարչարված, արյուն տեսած ժողովրդին պատկերելու համար, կապույտը՝ խաղաղության համար մարտնչողի ոգին պատկերելու համար եւ դեղինով էլ ցույց կտամ արեւը, հույս ունենալով, որ մի օր լույս կիջնի երկրիս, քաղաքիս վրա: Մեր եկեղեցիները հզոր են, ես գիտեմ, որ կգա այն օրը, երբ իմ ժողովուրդն էլ իր հողում լավ կապրի ու կստեղծագործի,-ասում է Լիլիթը:

Լիլիթ Տոնականյանն արվեստի բնագավառում իր առաջին քայլերը սկսել է դեռ վաղ տարիքից, նույն տարիքից էլ նկարչության հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել:
-Հիշում եմ, մայրիկին խնդրում էի` գրքից արտանկարներ անել, եւ զարմանում էի, թե ինչպես է կարողանում եւ՛ այդքան նման, եւ՛ այդքան գեղեցիկ նկարներ ստանալ: Արդեն դպրոցական տարիներին սկսեցի ինքս արտանկարել, խզբզել թղթի վրա: Ընտանիքս նկատեց, որ կա այդ շնորհքն իմ մեջ ու ինձ ուղարկեցին նկարչական դպրոց: Դա ինձ շատ ոգեւորեց, սկսեցի տարբեր գրքեր կարդալ, ուսումնասիրել արվեստի մեծերի գործերը, ամբողջովին տարվեցի նկարչությամբ: Արդեն դպրոցն ավարտելիս` պարզ էր, որ ընտրելու եմ նկարչի ուղին: Լիլիթը սովորել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում:
Ամբողջությամբ կարդացեք այստեղ
Նյութը վերցված է՝ http://www.asparez.am/ կայքից
Նյութի հեղինակ՝ 
Լենա Հովհաննիսյան
14.06.2016 թվականին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի այցի ժամանակ եղավ ԵԳՊԱ
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի մասնագիտական դիպլոմներն հանձնվեցին հանդիսավոր պայմաններում. Դիպլոմների հանձման արարողությանը ներկա էին Շիրակի մարզի մարզպետի խորհրդական՝ Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ՝ Արտուշ Մկրտչյանը, ԵԹԿՊԻ տնօրինությունը.
/Տեսանյութ/

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈւՄՐՈւ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 2016-2017 ՈւՍ.ՏԱՐՎԱ  ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԸՍՏ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ՝

PDF ՏԱՐԲԵՐԱԿ  




Ինչ որ դու անում ես ասծո տվածով ես անում...
76 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Գյումրու երախտավոր քաղաքացի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, անվանի քանդակագործ՝ Զավեն Աղասու Կոշտոյանը.

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ /SHIRAK tv/

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) Գյումրու մասնաճյուղի 2016-2017թթ.-ի ուսումնական տարվա բոլոր դիմորդները 2016 թվականի հուլիսի 2-ին ժամը 11:00-ին ներկայանան մասնաճյուղ` ընդունելության քննությունների վերաբերյալ մանրամասնություններ իմանալու համար :

հասցե`  ք.Գյումրի, Անկախության հրապարակ 1, 3-րդ հարկ . հեռ. 0312-5-65-56


Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացանք ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, քանդակագործ, ԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ և հոյակապ անձնավորություն` Զավեն Կոշտոյանի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք ընտանիքի և հարազատների հետ միասին: Խորին ցավակցություն ենք հայտնում հարազատներին, մերձավորներին և Զավեն Կոշտոյանի տաղանդի բազմահազարանոց երկրպագուներին.