ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ📌
✔️ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կատարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ բաժիններում՝
1. Գեղանկարչություն
2. Գրաֆիկա
3. Հագուստի մոդելավորում
4. Դիզայն

 ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Մերի Մաթոսյանը բուհի ուսխորհրդին ներկայացրել է իր հրաժարականի


 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի 01.02.2024 թ.

 

ԿԳՄՍ նախարարությունը, ՀԲԸՄ-ն, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան եւ «ՖաբԼաբ Հայաստանը» քառակողմ հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի գեղարվեստի պետական


Դիմապատկեր կամ դիմանկար (ֆր.՝ portrait, հն. portraire - պատկերել, գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ), կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կամ նկարագրություն։

 


Բակալավրի ավարտական աշխատանքներին և մագիստրոսի թեզերին ներկայացվող պահանջներ

Այստեղ կարող եք գտնել 2023-2024 ուստարվա բակալավրի ավարտական աշխատանքներին և

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույց

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ- (2023-2024 ուսումնական տարի)




Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն Նախարարություն հետևյալ ժամկետներում՝

1. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար - 2022թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
2. Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ
3. Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ
4. Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ
5. Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար - 2022 թ. hունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ
6. Վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
7. Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
8. Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար - 2022 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ

Փաստաթղթերը Նախարարություն ներկայացվում են`դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
անձնագրի պատճենը,
սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
3x4 չափսի 4 լուսանկար,
ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով):

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝

սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647),
արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի
մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության քննությունների անցկացման
կարգ

ՀԳՊԱ ԵՎ ՀԳՊԱ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ  ՑԱՆԿ