ՀԳՊԱ-ն հայտարարում է մրցույթ Գյումրու մասնաճյուղի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ Գյումրու մասնաճյուղի Գեղանկարչության և քանդակագործության,

Գրաֆիկայի, Արվեստագիտության և հումանիտար առարկաների ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար: Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան կամ կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:


Հավակնորդները ակադեմիայի գիտքարտուղարին պետք է ներկայացնեն.

  • ➤դիմում՝ հասցեագրված ռեկտորին,
  • ➤կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • ➤քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ➤ինքնակենսագրություն,
  • ➤բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • ➤գիտական  աստիճանը և/կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • ➤անձնագրի պատճենը,
  • ➤տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • ➤տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  • ստեղծագործական աշխատանքների արտատպությունների ալբոմը և մասնակցած ցուցահանդեսների ցուցակը:
  • ➤Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ակադեմիայի գիտքարտուղարին: Հասցեն՝ Երևան, Իսահակյան 36, հեռ.`(+374) 10 56 07 86, (+374) 91 75 60 89: