📌ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2021
Մեկնարկել է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2021/2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության հայտագրումը:

Բակալավրի կրթական ծրագրերի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետներում.

Ս/թ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է։
Ս/թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31- ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է:
Ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ: 2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մտնել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։

Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500-ական դրամ յուրաքանչյուր քննության համար) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ
ՀՀ, ք.Գյումրի, Անկախության 1
հ/հ 11802101663900 ԱյԴի Բանկ ՓԲԸ։

Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.
.դիմորդի անունը և ազգանունը,
.նպատակը՝ ընդունելության քննությունների վճար,
.մասնագիտությունը:

Ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։ Վերոգրյալ խմբերին պատկանող դիմորդները դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև կարգով նախատեսված օլիմպիադաներում, առաջնություններում մրցանակներ, մեդալներ շահած դիմորդներին տրված փաստաթղթերի պատճենները։

Ընդունելության առաջին փուլի դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի մայիսի 10-ն է: