Հոկտեմբերի 13-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց Դիզայնի բաժնի

ուսանողների' Իրի անալիտիկ ճեպանկարների <<Գիծ>> խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին ՀԳՊԱ ԳՄ-ի դիզայնի II և III կուրսերի ուսանողների պրոդուկտ դիզայնի էսքիզներ և ճեպանկարներ:

Քաղաքային միջավայրի ձևավորման և դիզայներական լուծումների մշակման համար մասնաճյուղի Դիզայնի և Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի կողմից նաև կազմակերպվել էր հանդիպում Գյումրու Համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Արման Շաբոյանի /քաղաքապետի խորհրդական/, Լիլիթ Թովմասյանի /մշակույթի բաժնի վարիչ/ և Սոնա Առաքելյանի/ քաղաքապետի մամլո խոսնակ/, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության համար: