ԵԳՊԱ Գյումր մասնաճյուղի, կիրառական արվեստի բաժնի  ուսանող՝ Տելման Հավհաննիսյանի
2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը կառավարության որոշմամբ կտեղափոխվի 2015թ. սեպտեմբերի
 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ

           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ 






Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն 

  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը աշխատանքի է հրավիրում բնորդ, բնորդուհիների : Մանրամասների համար դիմել գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ, ամեն օր ժ/ 11:00-ից մինչև 14:00-ն ,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցեն՝ ք.Գյումրի , Անկախության հրապարակ 1 շենք , 3-րդ հարկ , 404 ,411 սենյակներ:

հեռ. (0312) 5 - 65 - 56
հեռ. (0312) 5 - 63 - 56

ԵԳՊԱ Գյումրի

            

     Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

   Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության  համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ  հետևյալ բաժինների համար ՝



1. Գեղանկարչություն

2. Գրաֆիկա

3. Քանդակագործություն

4. Հագուստի մոդելավորում

5. Կիրառական արվեստ

6. Դիզայն

7. Կերպարվեստի պատմություն և տեսություն :



    Մանրամասների համար դիմել գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն , ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից :
Հասցեն՝ Անկախության հրապարակ 1 շենք, 3-րդ հարկ 404 ,411 սենյակներ
                       
Հեռ. (0312) 5 - 65 - 56
Հեռ. (0312) 5 - 63 - 56

                    ԵԳՊԱ Գյումրի

Այսօր  սեպտեմբերի 5-ին նշվում է Գյումրի քաղաքի օր տոնակատարությունը, այս առիթով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի շարք  ճանաչված համաքաղաքացիների շնորհեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, Իսկ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս , պրոֆեսոր, վաստակավոր նկարիչ, քանդակագործ՝ Զավեն Աղասու Կոշտոյանին շնորհեց՝ Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով:
Այդ կապակցությամբ շնորհավորում ենք հարգարժան պարոն Կոշտոյանին և ցանկանում նրան առողջություն և նորանոր հաջողություններ:


Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա կապակցությամբ: Այս օրը մեր ամենանվիրական ու սիրելի տոներից մեկն է: Այն միավորում է բոլոր գյումրեցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում է նրա նորօրյա տարեգրությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր տոն պատեհ առիթ է արժևորելու մեր անցած ուղին: Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալը` մենք վստահաբար կարող ենք փաստել, որ իր հերթական տոնը Գյումրին դիմավորում է շոշափելի նվաճումներով:
Աղետ տեսած մեր հնամենի քաղաքը օրեցօր հաստատուն քայլերով վերականգնվում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Գյումրիին, և վստահեցնում եմ անել հնարավորն ու կարելին մեր հաջողությունները կրկնապատկելու և հարազատ քաղաքը ժամանակակից ու բարեկեցիկ քաղաք դարձնելու համար:
Սիրելի գյումրեցիներ, վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, իղձերի իրականացում և ընտանեկան երջանկություն:
Շնորհավոր տոնդ, սիրելի Գյումրի:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի սիրելի ուսանողներ, դասախոսներ, ծնողներ,
       
2015 թ-ի օգոստոսի 31-ին ժամը 12:00-ին,
Այսօրվանից ` 27.08.2015թ. , Շիրակի մարզի Թորոս գյուղում կմեկնարկի <<Մինասի Գույներով>> միջազգային ամենամյա պլեները: ԵԳՊԱ ԳՄ -ի ուսանողներ Մելինե Մաթևոսյանը, Սվետլանա Աթոյանը, Սյուզաննա Մխիթարյանը և Ֆլորա Նախշքարյանը կներկայացնեն Շիրակի մարզը: Տեղի են ունենալու Էքսկուրսիաներ , վարպետության դասեր , այցելություն թանգարաններ և այլն : 
ԵԳՊԱ Գ/մ  բլոգում ավելի մանրնամասն  կներկայացնենք անմիջապես պլեների ավարտից հետո :

տեքստ` Ֆ.Նախշքարյանի