ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ

Ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2026 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունների գնահատականները պահպանելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

 ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։

Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին հայտագրված  շրջանավարտ-դիմորդը 2-րդ փուլի հայտագրման ժամանակ օգտագործում է առաջին փուլում ստացած  ԳԹԿ անձնական համարը։

Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդները հաշվառման և ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման համար սույն թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը պետք է ներկայանան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող հանձնաժողով՝ իրենց հետ ունենալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների (զինկոմիսարիատների) կողմից կազմված անձնական գործերը։

Ռազմաբժշկական փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված համապատասխան տեղեկանքը ներկայացնում է ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող հանձնաժողով և, ստանալով հաշվառման համապատասխան կտրոն, լրացնում է դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։

Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝

·         3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը

·         անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են

·         պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք

·         1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները

·         ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները

·         առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները։


Գնահատման և թեստավորման կենտրոն


Հավելված

ՑԱՆԿ

 

առանձնացված ուսումնական հաստատությունների

 

Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն), «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում․

 

 

 

Երևան

Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի,Նուբարաշեն)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն,Նորք-Մարաշ) 

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան-Առինջ)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն.  դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյանի միջն.    դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց Գյումրի  Ախուրյան

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն.  դպրոց

Աշոցքի միջն  դպրոց

Ամասիայի միջն դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 2 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն .  դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի վարժարան

Ջերմուկի կրթահամալիր

Վայքի ավագ դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց




Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտ ունեցող ուսումնական հաստատության տնօրենի
     
      Հարգելի տնօրեն
Տեղեկացնում ենք, որ միասնական քննությունների 2-րդ (հունիս) փուլին մասնակցել ցանկացող սովորողներին, ինչպես  նաև նախորդ տարիներին ավարտած դիմորդներին, ովքեր գրանցված են դպրոց-կենտրոնների 13-րդ դասարաններում, ԳԹԿ անձնական համար տրվում է միայն այն դիմորդներին, ովքեր չեն հայտագրվել 2026թ․ միասնական քննությունների առաջին փուլին (հունվար-փետրվար)։
Առաջին փուլի քննություններին հայտագրված  դիմորդները 2-րդ փուլին հայտագրվում են հունվարին իրենց տրված ԳԹԿ անձնական համարներով։

Տեղեկացնում ենք նաև, որ ԳԹԿ-ի կողմից ուղարկվող նամակներն ու հաղորդագրությունները երբեմն չեն հասնում հասցեատերերին՝

📩 էլեկտրոնային փոստի գերլցված լինելու,

📩 Spam / Junk բաժնում հայտնվելու,

📩 կամ սխալ էլեկտրոնային հասցե տրամադրելու պատճառով։

❗ Խնդրում ենք՝

✔️ տրամադրել ճշգրիտ և սխալներից զերծ էլեկտրոնային հասցե,

✔️ պարբերաբար մաքրել Ձեր էլ․ փոստի պարունակությունը,

✔️ ստուգել նաև Spam / Junk բաժինը,

✔️ անհրաժեշտության դեպքում ավելացնել ԳԹԿ-ի էլ․ հասցեները վստահելի կոնտակտների ցանկում։

Սա կօգնի ժամանակին ստանալ Ձեզ ուղղված կարևոր տեղեկատվությունը։




 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության

հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:

Կանոնակարգվում է նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանման հարցը` մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ բուհերի առաջարկները:

 

Հաստատվել և նշանակվել է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի՝ 2025-2026թթ ձմեռային քննաշրջանը:






Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի
ուսումնական մաս:
Ուսումնական մասի վարիչ Ա. Անանյան:

      
                             

2025-2026 ուստարի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
Կ Ա Ր Գ


Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսի ուսանողները և մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները՝

 

Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը ուսումնական մաս /411 սենյակ/ ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում ստանալու համար։

                            

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի այն ուսանողները, ովքեր ունեն կիսամյակային պարտքեր 2024-2025 ուստարվա գարնանային քննաշրջանի մասնագիտական և հումանիտար առարկաներից ներքոհիշյալ ժամանակացույցով ներկայանան վերաքննության.


․05.09.2025 թ. ժամը 12:00 - Ընտրովի մոդուլներ, 19-20-րդ դդ աշխարհընկալում և արվեստ, հաղորդակցում -1 մոդուլ, հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն, ֆիզկուլտուրա

․08.09.2025 թ. ժամը 12:00 - XV-XXI դդ արտ. արվեստի պատմ. III կուրս


․09.09.2025թ. ժամը 12:00 – գեղանկար /021301.01.6/, քանդակ /021301.01.6/


․10.09.2025 թ. ժամը 12:00 – գրաֆիկա /021301.02.6/


․11.09.2025 թ. ժամը 14:00 - Արվեստի պատմություն - 1 մոդուլ II կուրս


․11.09.2025 թ. – Հագուստի մոդելավորում /021201.03.6, 021201.03.7/, դիզայն /021201.01.6/, դեկորատիվ կիրառական արվեստ /021401.01.7/ Գծանկար, կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, զարդանախշի նախագծում, ուսումնական պրակտիկա, իրի անալիտիկ ճեպանկար, նախագծում և մոդելավորում, աշխատանք նյութով, հանգույցներ և մեխանիզմներ, մասնագիտական նախագծում -2 մոդուլ, քանդակ, մասնագիտական ներածություն և գործիքակազմ-1 մոդուլ


․12.09.2025 թ. Հագուստի մոդելավորում /021201.03.6/, դիզայն /021201.01.6/, դեկորատիվ կիրառական արվեստ /021401.01.7/ Կոնստրուկտավորում, մասնագիտական ներածություն և գործիքակազմ-1 մոդուլ



Ուսումնական մաս


 



ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հարգելի ուսանողներ․
Շնորհավորելով բոլորիդ 2025-2026 նոր ուսումնական տարվա կապակցությամբ, բոլորիդ տեղեկացնում ենք, որ բուհում դասերը սկսվում են սույն թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժ/09։30-ից։

Հարգանքներով՝
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրինություն

2025/2026թ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ 2-ՐԴ ԿՈՒՐՍՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է 2025-2026 ուստարվա՝ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ ընդունվածների` վճարովի և անվճար տեղերը.















📢ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ:
📢Ուշադրություն
Դիմորդները ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման համար կարող են դիմել No. 408 լսարան` հուլիսի 9-ին` ժամը 10:00 -16:00-ը







ն: