Հունիսի 25-ին ճանաչողական այցով Արցախից Գյումրի էր ժամանել Քաշաթաղի շրջանի դպրոցականների պատվիրակություն: Այցելության
կազմակերպիչն էին համայնքապետ Ս. Խաչատրյանը և ծագումով գյումրեցի, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի նախկին աշխատակից Ար. Խանդոյանը, ովքեր ցանկացել էին սահմանամերձ գյուղերի երեխաներին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը / Տաթև, Նորավանք/, մասնավորապես՝ Գյումրին: Գյումրիում երեխաները նախ և առաջ ծանոթացան քաղաքի պատմական կենտրոնի հետ, եղան Վարդանանց հրապարակում , որից հետո մասնակցեցին Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին: Այնուհետ արցախցի երեխաները այցելեցին քաղաքի թանգարաններ, շրջեցին պատմական փողոցներով և տեսարժան վայրերով: Հաջորդ կանգառը՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն էր, որտեղ երեխաները ծանոթացան մշակույթային օջախում ստեղծվող ուսանողական աշխատանքներին, ապա լսեցին դասախոսություն մասնաճյուղի արվեստի պատմության և հումինատար առարկանների ամբիոնի վարիչ, դոցենտ, ՝ Արաքս Մարգարյանի մատուցմամբ, ով ներկայացրեց Գյումրու փոխակերպումները, մշակույթային կյանքը, նիստ ու կացը, գյումրեցի հանճարներին, ճանաչված արվեստագետներին ու երիտասարդ նկարիչներին: Ծավալվեց երկխոսություն բանախոսի ու հյուրերի միջև, որի ընթացքում երեխաները հիշեցին նաև Գյումրիում նկարահանված ֆիլմերն ու վայրերը, որտեղ դրանք նկարահանել են: Այնուհետև արցախցիներին Գյումրու մշակույթին առնչվող գրքեր հանձնեցին գրաֆիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Մանուկյանը և Արաքս Մարգարյանը: Հյուրերը մեծ տպավորություններով և երախտագիտությամբ հեռացան մասնաճյուղից՝ ցանկություն հայտնելով հետագայում համագործակցությունը շարունակել և ամրապնդել Արցախ-Գյումրի կապը:












 
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ .2017թ

Տեքստի հեղինակ՝ Արաքս Մարգարյան
նկարները՝ Աշիկ Հովհաննիսյանին