Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի
հուշամեդալների էսքիզների մրցույթ: Ստորև ներկայացված ենք պայմանները և ժամկետները: 
Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին, աշխատանքային օրերին, ժամը ՝ 09.00-18.00-ն հետևյալ հեռախոսահամարներով՝ 0312 2 22 45, 0312 2 22 46
 
Հարգելի ԵԳՊԱ ուսանողներ մասնակցեք նաև դուք.
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
      Հ.Շիրազի  հուշամեդալ
      Նկարագիրը.
      Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև,
որի տրամագիծը 55,0 մմ  է, հաստությունը՝
4,0 մմ։
      Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու
է Շիրազի դիմանկարը՝ ՙՇիրազ՚ գրառությամբ։
      Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚
գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
      Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ փոխարինող այլ
նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
      Հուշամեդալը տեղադրվելու է  100 մմ × 100 մմ  արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա
տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
     Շիրազի կենսագրությունը առանձին գրքույկի
տեսքով։
     Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում
հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների 
ամփոփումը՝  օգոստոսի  15-ին: 
     Լավագույն  Էսքիզի հեղինակը կպարգևատրվի դրամական մրցանակով  40.000 
ՀՀ դրամ  արժողությամբ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
      Ավ.Իսահակյանի  հուշամեդալ
      Նկարագիրը.
      Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև,
որի տրամագիծը 55,0 մմ  է, հաստությունը՝
4,0 մմ։
      Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու
է Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ ՙԱվ.Իսահակյան՚ գրառությամբ։
      Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚
գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
      Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ
փոխարինող այլ նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
      Հուշամեդալը տեղադրվելու է  100 մմ × 100 մմ  արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա
տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
      Ավ.Իսահակյանի կենսագրությունը առանձին գրքույկի տեսքով։
     Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում
հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների 
ամփոփումը՝  օգոստոսի  15-ին: