«Ոչ մի հիասթափություն ինձ երբեք չի ստիպի թողնել նկարչությունը․․․»․ Անի Խաչատրյանը իր մասնագիտության մասին:


Անի Խաչատրյանը 20 տարեկան ուսանող է։ Սովորում է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում,Գրաֆիկա բաժնի երրորդ կուրսում։
Յոթ տարեկանից ծնողները նրան ստիպելով տարել են երաժշտական դպրոց, բայց հետո հասկացել են, որ դաշնամուր նվագելը իրենը չէ ու տարել են նրան նկարչական դպրոց։ Երկու տարի նկարչական դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ:
Մատիտը վերցնելով ձեռքը, սկսեց խոսել․ «Ինչպես բոլոր երեխաները այնպես էլ ես փոքր տարիքում շատ եմ սիրել նկարել, ու այդ ժամանակից էլ ասել եմ մեծանամ նկարչուհի եմ դառնալու, երբեք չեմ ասել օրինակ՝ բժիշկ տնտեսագետ կամ հոգեբան, միայն նկարչուհի»։