ԵԳՊԱ ռեկտոր
_____________Ա. Է. Իսաբեկյան
«___» ________________ 2014թ.
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
- Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգը մշակված է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. դեկտեմբերի 6-ի № 1193 – Ն հրամանի հավելված՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը:
- Սույն կարգով սահմանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ԵԳՊԱ) մագիստրատուրայի ընդունելության ընթացակարգը և պայմանները:
- ԵԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարող են շարունակել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող անձինք:
- ԵԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարելի է շարունակել՝ «Դիզայն», «Հագուստի մոդելավորում», «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Կիրառական արվեստ», «Գրաֆիկա», «Քանդակագործություն», «Գեղանկարչություն», «Կերպարվեստի պատմություն և տեսություն» մասնագիտություններով:
- Փաստաթղթերի ընդունումը
- Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
- Օտարերկրյա քաղաքացիները մագիստրատուրա կարող են ընդունվել վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ կամ միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին:
- Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
- 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ըստ անվճար, ուսուցման տեղերի:
- Ընդունելության 1-ին փուլին կարող են մասնակցել միայն ԵԳՊԱ-ի բակալավրիատի տվյալ մասնագիտության տվյալ տարվա շրջանավարտները:
- 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը ընդունվում են մայիսի 20-ից մինչև հունիսի 3-ը:
- 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը ժամանակահատվածում:
- 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ըստ վճարովի ուսուցման տեղերի:
- Ընդունելության 2-րդ փուլին կարող են մասնակցել ԵԳՊԱ-ի և այլ պետական կամ հավատարմագրված բուհերի ընթացիկ, նախորդ տարիների ինչպես նաև 1-ին փուլով չընդունված շրջանավարտները:
- 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը ընդունվում են հունիսի 17-ից մինչև օգոստոսի 25-ը:
- 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա օգոստոսի 25-ից մինչև օգօստոսի 30-ը ժամանակահատվածում:
- Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմը, դիպլոմի հավելվածը (միջուկը) և դրանց պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափի),
- ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 ՀՀ դրամ վճարման անդորրագիր,
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- Ըստ մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն նաև՝
- «Դիզայն», «Հագուստի մոդելավորում» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող նախագծեր «Աշխատանք նյութի վրա» և «Կոմպոզիցիա» առարկաներից,
- «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող նախագիծ «Կոմպոզիցիա» առարկայից,
- «Գրաֆիկա» և «Գեղանկարչություն» մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանքներ «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից,
- «Քանդակագործություն» մասնագիտության դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանքներ «Գծանկար», «Քանդակ», «Կոմպոզիցիա» առարկաներից,
- «Կերպարվեստի պատմություն և տեսություն» մասնագիտության դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանք:
- Ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
- Մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ ԿԳՆ ներկայացմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկի:
- ԵԳՊԱ-ի պաշտոնական կայքում կամ զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն՝ ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:
- Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար, ԵԳՊԱ ռեկտորի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում են՝
- ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնագիտական գծով պրոռեկտորը, ուսումնական վարչության ղեկավարը, ուսումնական հաշվառման բաժնի ղեկավարը և ֆակուլտետների դեկանները,
- մասնագիտական հանձնաժողովներ՝ ըստ մասնագիտությունների, որոնց կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագիտությունների թողարկող ամբիոնների վարիչները և/կամ ամբիոնների փորձառու դասախոսներ:
- 1-ին փուլի դիմորդները մասնակցում են մրցույթին առանց հարցազրույցի:
- 2-րդ փուլի դիմորդների հետ մասնագիտական հանձնաժողովները անցկացնում են հարցազրույց, որի ընթացքում՝
- «Դիզայն», «Հագուստի մոդելավորում», «Կիրառական արվեստ», «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Գրաֆիկա», «Գեղանկարչություն» և «Քանդակագործություն» մասնագիտությունների դիմորդները մեկնաբանում են իրենց կողմից ներկայացված նախագծերը և աշխատանքները,
- «Համակարգչային և գեղարվեստական նախագծում» և «Կերպարվեստի պատմություն և տեսություն» մասնագիտությունների դիմորդները ներկայացնում են իրենց գիտելիքները համապատասխանաբար համակարգչային տեխնիկայի կիրառման և «Հայ արվեստի պատմություն», «Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաների իմացության ոլորտներում:
- Մասնագիտական հանձնաժողովները հարցազրույցի և ներկայացված նախագծերի հիման վրա կազմում են գրավոր կարծիք, որում նշում են 2-րդ փուլի դիմորդների համապատասխան մասնագիտությամբ ԵԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը շարունակելու հնարավորության վերաբերյալ:
- Ընդունող հանձնաժողովը, մասնագիտական հանձնաժողովների կարծիքների հաշվառմամբ իրականացնում է մրցույթ ըստ մասնագիտությունների:
- Կազմակերպության ղեկավարը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին: Վճարովի ուսուցման տեղերը մրցույթով զբաղեցրած դիմորդների հրամանագրումը կատարվում է սահմանված ժամկետում ուսման վարձը վճարելուց հետո:
- Մրցույթի անցկացումը
- Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն 1-ին փուլում անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով:
- Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն 2-րդ փուլում անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- մասնագիտական հանձնաժողովի դրական գրավոր կարծիքի,
- նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով:
- 2-րդ փուլին մրցույթի ժամանակ առաջնահերթությունը տրվում է 1-ին փուլով չընդունված դիմորդներին, որոնք մասնակցում են մրցույթին առանց հարցազրույցի՝ ավարտական աշխատանքի գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին գնահատականի հիման վրա:
- Կազմակերպությունը մրցույթով անցած մագիստրոսների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին: