Արվեստն անհնար է պատկերացնել առանց փիլիսոփայության: Ցանկացած արվեստի գործ ծնվում է մտքից: Այն տալիս է գաղափար, որը դառնում է ստեղծագործության հիմք


Չինաստանի Առևտրի նախարարության կողմից 2015թ. հոկտեմբերին կազմակերպվել էր սեմինար «Մշակութային քաղաքականություն 2015» խորագրով: Սեմինարի
Համբարձում Ղուկասյան
<<Սերունդներ>> որմնանկարի վերականգման աշխատանքները

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի բլոգը ստեղծվեց  մայիսին և  շրջանառվեց արդեն օգոստոսի կեսերից: Մասնաճյուղի  տնօրեն Համբարձում Ղուկասյանի հետ երկար խորհրդակցելուց հետո ,հանձն առանք մի   պատասխանատու գործի`  փորձելով աշխատել ամենայն լրջությամբ, հաշվի առնելով ամեն մի մանրուք: Ճիշտ է կան բացթողումներ,որոնք հետագայում կշտկվեն անպայման: Բլոգի ստեղծման ամբողջ ընթացքում մեզ օգնեց մեր հայրենակից , Ֆրանսիայում բնակվող Սաքո Միրզախանյանը, ով անտրտունջ  ստեղծում էր բլոգը և   փորձում էր կարճ ժամանակահատվածում կատարել մեր կողմից ցանկացած առաջարկ : 2-ից 3 ամսվա ընթացքում ունեցանք  արդեն Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի՝ ԵԳՊԱ Գյումրի բլոգը: Մասնաճյուղի տնօրեն ` պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը  բլոգի ադմինիստրացիոն կազմին  ընձեռնեց  նյութերի տեղադրման և տարածման ազատ, անկաշկանդ աշխատելու հնարավորություն, և դա ունեցավ իր արդյունքը. կարճ ժամանակահատվածում ունեցանք հսկայական լսարան: Մենք վիրտուալ  այցելուներ ենք ունեցել  հարևան Թուրքիայից, Ադրբեջանից,  Իրանից,  Կորիայի Հանրապետությունից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից և այլ երկրներից, որոնց հետաքրքրել են մասնաճյուղի  ուսանողների ցուցահանդեսներն  ամրագրող   լուսանկարները , արվեստաբանների կողմից գրված նյութերը, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի միջացառումներն ու անձնակազմի ակտիվ աշխատանքը: Բլոգի հիման վրա ստեղծվեց (G+) գուգլ պլյուս սոցցանցի համանուն հաշիվը, որտեղ սկսեցինք տեղադրել մասնաճյուղի ուսանողների ընթացիք աշխատանքները ,որտեղ արդեն   ունենք ավելի մեծ արդյունք՝ 24 բաժանորդ և 70.230 այցելու:

 Մի խոսքով մեր   թիմային աշխատանքը ստացվեց ` ուսխորհրդի, մասնաճյուղի տնօրինության և անձնակազմի համախմբված աշխատանքի շնորհիվ: Ցանկանում ենք պահպանել և ակտիվացնել այդ թիմային աշխատանքը` ընդլայնելով համագործակցության սահմանները, որպեսզի կարողանանք ունենալ այդ վիրտուալ դաշտում հաջողություններ , որոնք ակնկալելու են  անսպասելի  դրական արդյունքներ:



Հարգանքներով՝ ԵԳՊԱ Գյումրիի բլոգ.
2015 թվականի մայիսի 28-ից մինչ հունիսի 7-ը տեղի ունեցավ <<Դոմիկ:Գյումրի քաղաք>> նախագիծը,որի շրջանակներում վեց գյումրեցի կայացած արվեստագետներ իրենց արվեստում փորձեցին յուրովի մեկնաբանել 1988թվականից մինչ այսօր ընկած
 Սույն թվականի սեպտեմբերի 18 և հոկտեմբերի 8 ին Երվանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ << Ամառային պլեներ >> խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ցուցադրումը բաղկացած էր 2 մասից՝ գեղանկարի, այնուհետև գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքների ներկայացմամբ: Այժմ նոյեմբերի 2-ին կայանալու է այդ նույն ցուցահանդեսի քննարկումը,  ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում ժամը 12:00-ին, հասցեն՝ ք.Գյումրի , Անկախության հրապարակ 1, 3-րդ հարկ, մուտքն ազատ է.

ԵԳՊԱ Գյումրի
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին արվեստաբանների ամառային պրակտիկայի ներկայացում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, 408 լսարանում:
Կներկայացվեն Հայաստանում պատմամշակութային արժեք ներկայացնող այն կառույցների մասին, որտեղ ուսանողական ծրագրով անցկացվել է ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի պրակտիկան`(Սևակի տուն-թանգարան, Նորավանք, Քարահունջ, Տաթև, Շաքեի ջրվեժ, Զվարթնոցի տաճար, Մեծամոր, Գառնի, Երերույք, Գեղարդ) : Պրակտիկան կներկայացվի պրեզենտացիայի տեսքով:


Մարդը բնության մեջ, բնությունը՝ մարդու: Բնությունը ստեղծված է մարդուն ազատելու բոլոր կապանքներից և հնարավորություն է տալիս տրվել ներաշխարհին՝ տեսնելով բնության ներդաշնակ գույներն ու զգալով նրա հանգստությունը: Հենց սա է <<Ամառային պլեներ>> ծրագրի նպատակը: Վերջերս  տեղի ունեցավ 2015թ.ի ամռան պլեներային պրակտիկայի արդյունքի ցուցադրումը, որը բաղկացած էր 2 մասից՝ գեղանկարի, այնուհետև գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքների ներկայացումից: Կցանկանայի անդրադառնալ երկրորդ մասին՝ գրաֆիկական աշխատանքներին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին:  ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկա բաժնի ІІ, ІІІ և ІV կուրսի ուսանողներն իրենց աշխատանքների ցուցադրումը սկսեցին յուրօրինակ առաջաբանով՝ վիդեոարտով, ինչը մեզ հնարավորություն տվեց հանգամանորեն ծանոթանալու նրանց պրակտիկայի ընթացքին: Պետք է ասեմ՝ ոգևորիչ էր: Նույնիսկ ես, արվեստաբան լինելով, մի պահ ուզեցի նկարիչ դառնալ՝ արվեստագետի աչքերով տեսնելու բնությունը, զգալու շրջակա միջավայրն ու պատկերել այն: Վիդեոարտի հետաքրքիր գաղափարը ինքնըստինքյան դրական լիցքերով մեզ ուղորդեց առաջ՝ անցնելու ցուցադրման երկրորդ հատվածին՝ աշխատանքների դիտմանը: Դեռ երբեք բնությունն այդպես չէի տեսել, ինչպես պատկերել էր Նինա Պիջոյանը՝ գծի միջոցով, սիլուետային: Մյուս կողմից գիշերային բնության երևակայական պատկերումը, ինչպես Թամարա Կաղզվանցյանն էր պատկերել: Նորից ու նորից բացահայտեցի Կարինե Խաչատրյանին՝ իր գունազգացողությամբ ու յուրօրինակ մոտեցմամբ: Ինչու՞ միայն բնություն: Ահա Ջենի Գևորգյանը շեղվել էր բնությունից ու նկարել իր դասընկերուհու դիմանկարը: Կուզենայի նաև առանձնացնել Նուշ Պետրոսյանի աշխատանքները՝ երկու ծայրահեղ ոճերից կազմված: Նա նկարել էր ծովը՝ ռեալիստական ոճով, կարծես ներշնչված մեր հայ ծովանկարիչներից, և մյուս կողմից կարելի էր տեսնել նույն ծովը՝ արդեն գծային կոմպոզիցիայի միջոցով՝ մինիմալիստական մոտեցմամբ: Կուզենամ նշել, որ ինձ համար ամառային պլեներ ծրագրի երկրորդ մասը ստացված էր՝ սկսած էքսպոզիցիայից, վերջացրած հյուրասիրության հետաքրքիր մոտեցմամբ՝ տնական կոմպոտներով: Մասնակիցներն իրենց աշխատանքներով ապացուցել էին, որ բնությունը հնարավորություն է տալիս ուսանողներին բացվելու, երևակայելու, նոր բացահայտումներ անելու, ստեղծագործելու և, ինչու ոչ, մտերմանալու միմյանց հետ:

Կերպարվեստի պատմություն և 
տեսություն բաժնի ուսանողուհի՝

Գինոսյան Սյուզաննա













































նկ.՝ Սարգիս  Հովհաննիսյան
            Աշիկ  Հովհաննիսյան

ԵԳՊԱ Գյումրի