ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի մասնագիտական դիպլոմներն հանձնվեցին հանդիսավոր պայմաններում. Դիպլոմների հանձման արարողությանը ներկա էին Շիրակի մարզի մարզպետի խորհրդական՝ Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ՝ Արտուշ Մկրտչյանը, ԵԹԿՊԻ տնօրինությունը.
/Տեսանյութ/

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈւՄՐՈւ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 2016-2017 ՈւՍ.ՏԱՐՎԱ  ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԸՍՏ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ՝

PDF ՏԱՐԲԵՐԱԿ  




Ինչ որ դու անում ես ասծո տվածով ես անում...
76 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Գյումրու երախտավոր քաղաքացի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, անվանի քանդակագործ՝ Զավեն Աղասու Կոշտոյանը.

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ /SHIRAK tv/

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) Գյումրու մասնաճյուղի 2016-2017թթ.-ի ուսումնական տարվա բոլոր դիմորդները 2016 թվականի հուլիսի 2-ին ժամը 11:00-ին ներկայանան մասնաճյուղ` ընդունելության քննությունների վերաբերյալ մանրամասնություններ իմանալու համար :

հասցե`  ք.Գյումրի, Անկախության հրապարակ 1, 3-րդ հարկ . հեռ. 0312-5-65-56


Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացանք ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, քանդակագործ, ԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ և հոյակապ անձնավորություն` Զավեն Կոշտոյանի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք ընտանիքի և հարազատների հետ միասին: Խորին ցավակցություն ենք հայտնում հարազատներին, մերձավորներին և Զավեն Կոշտոյանի տաղանդի բազմահազարանոց երկրպագուներին.