Մայր բուհի և մասնաճյուղի հարգելի' աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական

1988 թվականի Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրվեց ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը ,որը բեկումնային դեր ունեցավ

Նոյեբերի 26-30-ը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում անդադար փոքր «իրարանցում» էր: «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանը անցկացրեց քանդակագործության միջազգային սիմպոզիում: Արդեն երեք անգամ է, ինչ տարբեր երկրներից Գյումրի են ժամանում և այս քաղաքում են իրականացնում քանդակագործության փառատոն: Այս տարի
սիմպոզիումն ուներ «Վերելք» խորագիրը: Ի տարբերություն մյուս տարիների, երբ քանդակագործներն աշխատում էին բացօթյա տարածքներում, ստեղծելով քաղաքային քանդակներ, այս անգամ որոշվեց ամբողջ սիմպոզիումն անցկացնել նախագծի աջակից ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում: Քանի որ այս տարի լրանում է ակադեմիայի 20-ամյակը, բուհում անցկացվող միջոցառումները նվիրվում են այդ հոբելյանին:
Բացման արարողությունը տեղի ունեցավ Արվեստների ակադեմիայի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու փոխքաղաքապետը, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն և սիմոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանը, Գյումրու մշակույթի վարչության պետը, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գարիկ Մանուկյանը:
Մի քանի օրերի ընթացքում ակադեմիայի նկուղային հարկում, որտեղ 
գտնվում են քանդակագործության արվեստանոցները, Զավեն Կոշտոյանի   անվան արվեստանոցում յոթ երկրներից ժամանած 13 քանդակագործ-արվեստագետներ ջանադրաբար աշխատում էին՝ ստեղծելով ոճային և գաղափարային տարբեր ընդգրկում ունեցող փոքրաչափ գործեր: 
Այդ ընթացքում, երբ քանդակագործներն արարում էին նկուղում, արդեն

շենքի տանիքային մասում՝ բուհի «Վիեննայի ակումբում», իրենց զեկուցումներով հանդես եկան նույն յոթ երկրների 15 արվեստաբան ներկայացուցիչները: Մասնակիցները ժամանել էին հետխորհրդային տարածաշրջանի տարբեր երկրներից՝ Բելառուս, Տաջիկստան, Մոլդովա, Կիրգիզիա, Ուզբեկստան, Ղազախստան և, բնականաբար, Հայաստանի երկու քաղաքներից՝ Երևանից և Գյումրուց: Արվեստաբան մասնակիցների մեծ մասը հիմնականում իր երկրի արվեստի ակադեմիայի կամ ինստիտուտների դասախոսներ էին: Գյումրիից որպես արվեստաբան իրենց մասնակցությունը ցուցաբերեցին և զեկուցումներով հանդես եկան բուհի դասախոսները՝ հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանը և Գայանե Պապիկյանը:  
Զեկուցումների թեմատիկան ևս նվիրված էր հետխորհրդային շրջանի և անկախության համատեքստում եղած մոնումենտալ կամ քաղաքային քանդակներին, խորհրդային և ժամանակակից քանդակագործությանը: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկիրը, երկրի արվեստային իրականությունն ու մշակույթը: Արվեստաբանական վերլուծությունների և մեկնաբանությունների ներքո շոշափվեցին և քննարկվեցին բազմաթիվ թեմաներ՝ կապված խորհրդային միության ռեժիմի ներքո ստեղծված արվեստի, մասնավորապես մոնումենտալ քանդակների գաղափարային, ոճային, իմաստային նշանակությունների հետ, այնուհետև խոսք՝ անկախություն ստացած երկրներում և քաղաքներում խորհրդային միությունից մնացած «վերապրուկ» քանդակների ապամոնտաժման հարցերի շուրջ, և, ի վերջո, հետխորհրդային երկրներում ժամանակակից արվեստի և քանդակագործության նոր տենդենցների և մոտեցումների մասին:   
Թեմաները բազմազան էին, բազմաքննելի, ընթացքում բացահայտվեցին շատ և շատ ճշմարտություններ՝ կապված խորհրդային պետականության համատեքստում եղած երկրների մտածելակերպի, մշակութային հայացքների ու արվեստային բարքերի հետ: Ռուսերեն լեզվով զեկուցումների ընթերցումից զատ, տիրում էր նաև դիսկուրսիվ մթնոլորտ: Արվեստաբանների միջև տեղի ունեցավ փորձի և մտքերի փախանակություն, զուգահեռների անցկացում, միջմշակութային խնդիրներին վերաբերող հարցադրումներ: Պետք է նշել, որ սա առաջին տարին է, երբ սիմպոզիումի շրջանակներում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին արվեստաբանները, ինչն այս նախագծի կարևորագույն կետերից մեկը կարելի է համարել:
Նախագծի գաղափարային հանգուցալուծումը եղավ ցուցահանդեսը:
Ակադեմիայի ցուցասրահում սիմպոզիումի վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, արդեն ցուցադրվեցին այն աշխատանքները, որ արել էին քանդակագործները՝ համագործակցելով արվեստաբանների և բուհի դասախոսների (քանդակագործ Ալբերտ Վարդանյանի) հետ: Կարևոր էր նաև այն, որ Հայաստանի կողմից մասնակցեցին բուհի քանդակագործության բաժնի մի քանի ուսանողներ: Փոքրաչափ քանդակներն ունեին տարբեր հղացքներ, թեմաներ և տարբերվող ոճային մոտեցումներ: Քանդակների էքսպոզիցիան լրացրեց արվեստաբանների կողմից իրենց երկրները ներկայացրած քանդակների լուսանկարների շարքերը:  
Պետք է նշել նաև, որ քանդակների ցուցադրությունը համընկավ ակադեմիայի ուսանող Ռաֆայել Ղայֆաջյանի ճեպանկարային աշխատանքների ցուցադրման հետ: Ռաֆայելի ճեպանկարները համահունչ կերպով փոխլրացրեցին ցուցասրահի տարածքն ու լուծվեցին քանդակային ցուցանմուշների հետ: Նախագծի ամբողջ ընթացքում աշխատում էին երկու լրագրող մասնակիցներ ևս, որոնք եկել էին նախագիծը լուսաբանելու նպատակով: Ցուցահանդեսի ժամանակ սիմպոզիումի բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր ու հուշանվերներ:



   
 

 



       
   




 
          



 




   


Գործընկեր՝
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ
 

Արվեստաբան՝ Գայանե Պապիկյան
 
 ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկով: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ցուցադրել ուսանողների ամառային դիլիջանյան պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքները: Սակայն այս անգամ ցուցահանդեսները, որոնք հերթականությամբ ներկայացնում են ամբիոնները, հոբելյանական են:
Նոյեմբերի 7-ին ակադեմիայի ցուցասրահում այդ շարքից ցուցադրվեցին գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Բնության մեջ, բնության հետ» խորագիրը:
      Ուսանողներն այս անգամ ևս փորձել են դուրս գալ լսարանային սահմաններից և
հաղորդակցվել բնության հետ՝ լինելով բնության մեջ: Պլեներային՝ բացօթյա նկարելաեղանակով կատարված աշխատանքներն աչքի ընկան իրենց առանձնահատկություններով: Նրանք ընտրել էին տարբեր դիտակետեր, տարբեր միջավայրեր: Ամեն մի ուսանող փորձել էր ուսումնասիրել դիլիջանյան բնությունը, ինչպես նաև ֆիքսել ոչ ավանդական պատկերներ կամ մանրամասներ՝ արդեն Գյումրու քաղաքային տեսարաններից:
  Գրաֆիկային հատուկ տեխնիկաների միջոցով (ջրաներկ, մատիտ, գրիչ, խառը տեխնիկա, անգամ փորձ էր արվել օգտագործել յուղաներկ), ուսանողները փորձել են նոր ձևերով և կատարողական պրակտիկայով հանդես գալ: Դրանցից յուրաքանչյուր գործը ինքնատիպ էր յուրովի:





Տեսանյութը պատկանում է Ցայգ ՀԸ-ին


























Արվեստաբան՝ Գայանե Պապիկյան






Հասյաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանումը հայտարարում է Գյումրու՝ ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման 20-ամյակին նվիրված

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմադրման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 2-ին
Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ տպագրվել ու ընթերցողի դատին է հանձնվել ուշագրավ մի աշխատանք`հայ գեղանկարիչ, ազատամարտիկ Փանոս
2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար


2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը • 3։4 չափսի լուսանկար • զինվորական գրքույկի պատճենը • տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։ Այլ հարցերի համար զանգահարել 010567922:





Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Փանոս Թերլեմեզյանի <<Կյանքիս հուշերը>>
2017 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է 2017-2018


yorland qroy hgpa gyumr
Ֆրանսիացի արվեստաբան Յորլանդ Քրոյին, ով դասավանդում է Լոնդոնի համալսարանում, գրեթե չէին ճանաչում Գյումրիում մինչև նրա այցելությունը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ: Հոկտեմբերի
17 Օգոստոս 2017, 991 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի