Հայտարարվում է անգլիական գրականության հետեւյալ հեղինակների գրական ստեղծագործությունների եւ կերպարների պատկերազարդումների մրցույթ՝ 

1. Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում» 
2. Ուիլյամ Շեքսպիրի պիեսներ՝ ըստ նախընտրության
 3. Շառլոթ Բրոնտեի վեպեր՝ ըստ նախընտրության 

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մրցանակներ։
Գլխավոր մրցանակն է դրամական պարգեւ։ 

Նախընտրական փուլի վերջնաժամկետն է ս.թ. մարտի 25-ը։ Ընտրված աշխատանքները կմասնակցեն հիմնական մրցույթին
 (վերջնաժամկետ ս.թ. մայիսի 25) 

Այն ուսանողներին, ում հետաքրքրեց այս մրցույթը, խնդրում ենք դիմել դեկանատ։ 

Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններ՝ 

1. Մասնակիցներր պետք է լինեն ԵԳՊԱ (ներառյալ մասնաճյուղերի) ուսանողներ 
2. Խորապես ուսումնասիրեն իրենց կողմից ընտրված 
ստեղծագործությունը, հեղինակին 
3. Աշխատանքներր պետք է լինեն բացառապես ուսանողների 
հեղինակային ստեղծագործությունը
 (բացառվում են կրկնօրինակումները, նմանակումները) 

Մրցույթում գնահատվում է յուրահատկությունը եւ հեղինակային մոտեցումը։ 
Մաղթում ենք հաջողություն եւ հետաքրքիր ու հաճելի ստեղծագործական ընթացք։ 



Միջազգային գիտաժողովների հայտ
Feb 16, 2016
Սիրելի գործընկերներ,
այս տարի Բելգրադում, օգոստոսի 22-27, կկայանա բյուզանդագիտության միջազգային 23-րդ գիտաժողովը, որ գումարվում է 4 տարին մեկ անգամ: Մասնակցել ցանկացողներին, մանրամասն տեղեկությունների համար խնդրում եմ այցելել գիտաժողովի կազմկոմիտեի կայքը byz2016.rs : Լրացուցիչ հարցերի եւ կազմակերպչական խնդիրների համար՝ դիմել ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի տնօրեն՝ Նազենի Ղարիբյանին:
Մեկ այլ միջազգային գիտաժողով՝ նվիրված Տայքի պատմական շրջանի ուսումնասիրությանն ու առկա խնդիրներին, կգումարվի արդեն Երեւանում, Հայկական բյուզանդագիտական ընկերության եւ Մատենադարանի համատեղ ջանքերով, հունիսի 22-24: Հայտերի ժամկետն արդեն սպառվել է, սակայն բացառության կարգով կարելի է դեռեւս դիմել մինչեւ փետրվարի 28-ը:

Մանրամասների համար խնդրում եմ դիմել կազմկոմիտեի անդամներ Զարուհի Հակոբյանին zaruhy@yandex.ru եւ Նազենի Ղարիբյանին nazenie1@hotmail.com

հղումը՝ ԵԳՊԱ կայք

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման ծրագրերի մասին. ընդունվում են հայտեր




Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների
հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
· սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

· միակողմանի ծնողազուրկ ուսանող,

· երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

· հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,

· տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

· հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

· պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Այս ծրագրին ոչ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքներիպետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողները։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016թ. փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, առաջադիմության թերթիկի պատճենը, որտեղ նշված լինի միջին որակական գնահատականը, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը, սահմանամերձ բնակավայրերի ուսանողների դեպքում նաև՝տեղեկանք բնակավայրից) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): 

Ուսանողները կարող են դիմել նշված երկու ծրագրերից միայն մեկին։

Դիմում-հայտի ձևը ներբեռնել ստորև։

Դիմում-հայտ>>>


Կարգ>>>


Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ>>>

2016-2017 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» (անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից: Մասնակցության համար դիմել ԵԳՊԱ գիտքարտուղար Ա. Օհանյանին, մինչև ս/թ փետրվարի 4-ը ներառյալ ( ք.Երևան ,Իսահակյան 36, 4-րդ հարկ):