Դժվար կյանքի համար բաժակ բարձրացնում են կյանքը խորապես հասկացած, իմաստավորած եւ սեփական առաքելությունը գիտակցած անձինք միայն… Նրանք իրենց ապրած ժամանակի մեջ արդեն առանձնանացած են, նշանավոր իրենց բնագավառում. նրանց ստեղծած արժեքներն են, որ ժամանակի, էպոխայի դիմագիծ են ստեղծում, դառնում պատմություն, հոգեւոր ժառանգություն՝ ազգի, մարդկության համար: Որպես կանոն, ներքին մեծ էրուդիցիայով, էներգետիկայով նրանք դեպի իրենց են ձգում հասարակության այն մասին, ովքեր ունեն դրա կարիքը, ովքեր ակնածանք ու խոնարհում ունեն իրենց ապրած ժամանակն իմաստավորող, ստեղծագործող, արարող անձանց նկատմամբ: Այդ մարդիկ միշտ սակավ են, որովհետեւ ընտրյալ են, բայցեւ սակավ են նրանց իսկապես հասկացողներն ու գնահատողները: Հայ ժամանակակից կերպարվեստի դիմագիծը պատմության մեջ ամրագրող ամենավառ ներկայացուցիչներից Էդուարդ Իսաբեկյանը՝ վրձնի մեր լավագույն վարպետներից մեկը, էությամբ, մտածողությամբ, աշխարհընկալումով արվեստագետ-նկարիչ, իր գեղանկարչության պես գունեղ ու բազմաշերտ, իր բառերի պես հարուստ ու բանաստեղծական հոգի ուներ: Այդ հոգու հարստությունները, ինչպես արվեստաբան – թատերագետ Հակոբ Մարտունին նկատեց օրերս Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցած Սյուզաննա Փիոսյանի «Անկրկնելի Իսաբեկյանը» գրքի շնորհանդեսին, նա բաշխում էր մտերիմներին, ընկերներին, հարազատներին, ուսանողներին՝ հիմնականում, սակայն, սփռած բազմաբնույթ, բազմաժանր կտավներին, բառերի, բանավոր իր հրաշալի խոսքի, մարդու զգայական աշխարհ միանգամից թափանցող, անմիջական, կենդանի օրագրային գրությունների մեջ, որոնք անհրաժեշտաբար տպագրության են սպասում. անհրաժեշտաբար՝ նախ մեզ համար…
Նյութը և լուսանկարները  ամբողջությամբ YAFA.am կայքում




<<ԱՐՏԼԱԲԵՐԵՎԱՆ>>  ՄՇԱԿՈւՅԹԱՅԻՆ  Հ/Կ-Ն <<ԱՆՀՆԱՐԻՆ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ>>  ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՈւՆՔՆԵՐԻ (Work Shop) ՇԱՐՔ:

ՄԱՐՏԻ 31-ԻՆ, ՏԵՂԻ ԿՈւՆԵՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ  ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈւՄԸ <<ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ>> ԱՐՎԵՍՏ ԵՎ ԿՐԹՈւԹՅՈւՆ>> ԹԵՄԱՅՈՎ ՏԵՂԻ ԿՈւՆԵՆԱ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈւՄՐՈւ ՄԱՍՆԱՃՅՈւՂՈւՄ:
ԲԱՆԱԽՈՍ՝ ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆ:
ԱՅՆ ԿՎԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՔՆՆԱԴԱՏ ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆԸ:
ԲԱՆԱԽՈՍՈւԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ Ժ/12:00-ԻՆ.
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՓՈՔՐ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ԺԱՄԸ 14:00-16:00 ԳԱԳԻԿ ՉԱՐՉՅԱՆԸ <<ԱՐՏԼԱԲԵՐԵՎԱՆ>>  ԽՄԲԻ ՀԵՏ ԿԻԱԿԱՆԱՑՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՈւՆՔ:
ՊԱՐԱՊՈւՆՔԻ ԹԵՄԱՆ Է. ԻՆՉՊԵ՞Ս  ՊԱՏՐԱՍՏԵԼ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՏՐԱՖԱՐԵՏՆԵՐ, ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՅՐՈւՄ ՏԵՂԱԴՐԵԼ ԴՐԱՆՔ, ԻՆՉՊԵ՞Ս ԽՈւՍԱՓԵԼ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ:
 

ՀԱՍՑԵՆ՝ Ք.ԳՅՈւՄՐԻ, ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 1 3-ՐԴ ՀԱՐԿ
ՀԵՌ. 0312-5-65-56
https://web.facebook.com/GyumruGexarvestiAkademia

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն՝ գեղանկարիչ, պրոֆեսոր