Գույներ, երանգավորումներ, գիծ, ձև, ոճավորումներ․ այս ամենի ճիշտ համադրումից ստեղծվում է ոճը։ Իսկ յուրաքանչյուր ոճ ունի իր ուրույն գունապնակը։ Հենց նշված բաղադրիչներն են, որ հատկապես շեշտադրված են <<Ոճերի գունապնակ>> ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին ներկայացված են բատիկաներ, թղթի վրա կատարված կոմպոզիցիա, դեկորատիվ ոճավորված աշխատանքներ։ Բատիկան նկարազարդումն է կտորի՝ հիմնականում մետաքսի, շիֆոնի վրա։ Հատուկ նախատեսված ներկերը տարածելով կտորի վրա՝ ստացել են նախշեր, ուրվագծեր, տարբեր պատկերներ։  Բատիկա տեխնիկան թույլ է տալիս ստեղծագործողին աշխատել բարդ, հաճախ անհնազանդ թվացող կտորների հետ։  Ստեղծագործողն իր մասնագիտական հմտությունների շնորհիվ հեշտությամբ կարողանում է կտորի վրա դաջել իր զգացողություններն ու ապրումները։ Բազում հնարքների և տեխնոլոգիական մոտեցումների շնորհիվ ստեղծագործողը ստանում է անկրկնելի արտահայտչամիջոցներ։ Կտորը ցուցադրում է ջրի թափանցիկությունը, բնության շունչը և երկրաչափական  գունավորումների խորությունը։ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների, ամբիոնի վարիչ Մարգարիտա Աթոյանի և նույն բաժնի դասախոսներ Տաթև Հարթենյանի ու Քնարիկ Միքայելյանի կողմիցկազմակերպված ցուցահանդեսում ներկայացվող բատիկաները դրա վառ ապացույցն են։ Թղի վրա նկարա զարդված աշխատանքները տարբեր զարդանախշերի համադրություններ են ՝ երկրաչափական, կենդանական, բուսական զարդամոտիվներով, վերացական ձևերով կազմակերպված։ Դրանք դիտվում են մի կողմից՝ որպես կտորների կամ շորերի առանձին մասաերի ոճավորված հատվածներ, դետալներ, իսկ մյուս  կողմից՝ նաև որպես դեկորատիվ կոմպոզիցիաներ կամ աբստրակտ նկարներ։ Դրանք ևս բազմագույն են,բազմաձև։ Ճիշտ համադրություններն ու չևավոճային լուծումները իհարկե մոդելավորմանը բնորոշ հմտություն է ցուցադրվող աշխատանքներում։



Տեքստը՝ արվեստաբան
Գայանե Պապիկյանի





Ցուցահանդեսը ամբողջությամբ այստեղ