Տաթևի աշխատանքները կարելի է դիտարկել որպես դեկորատիվ տարրերով արտահայտված տարածական
կոմպոզիցիաներ: Տաթևը ոչ սովորույթ դարձած տեսողությամբ փորձել է իր աշխատանքներում «զննելբնությունը: Նպատակներից մեկն է «մոդելավորելով» բնությունը, փորձել բնության և առարկայական աշխարհի սինթեզման արդյունքում այդ հակադիր գոյակցությունների ամբողջականության պարտադիր լինելը ընդգծել: Մակերևույթների բազմազանության և
հնարամտության շնորհիվ ընդգծվում են նրա ներաշխարհի հոգևոր շերտերը: Տաթևական բնանկարները նշագրված են քառակուսի սահմանի մեջ. նշագրված, բայց ոչ սահմանփակված կամ շրջանակված, քանի որ քառակուսին դրդում է հեղինակին տեսնլ ոչ միայն քառակուսուց ներսը ,այլ նաև դուրսը: Հեղինակը այս կերպ փորձում է մտնել իր մտորումների դրդապատճառի հետ երկխոսության մեջ՝ հասկանալու բնության իր ընկալման սահմանները...
Տեքստը` Գոհար Սմոյանի